A
A
Սփյուռքահայ գործարարը՝ դատարանում (տեսանյութ)
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պահանջում է 7 միլիոն ԱՄՆ գումարի փոխհատուցում։ Ճիշտ նույնքան, որքան, նրա խոսքերով, Հայաստանում իրեն վնաս են հասցրել: Իսկ գործարարի ասելով՝ իրեն վնաս հասցնողը՝ ոչ ավել եւ ոչ պակաս Հայաստանի առաջին դեմք՝ Սերժ Սարգսյանի եղբայրն է:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանից սփյուռքահայ գործարարը պահանջում է իրեն տուժող ճանաչել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
2005թ. Էդմոնդ Խուդյանը Հայաստանում հիմնադրել է «Արին Կապիտալ» ընկերությունը, որը շինարարություն է սկսել Մաշտոցի 33 հասցեում: Դեռ շինարարությունը չավարտված՝ շենքի բնակարանները նախնական վաճառվել են 17 սփյուռքահայերի: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
Դատական նիստը կշարունակվի փետրվարի 6-ին, ժամը`15-ին: