Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւան» կայարանը կաշխատի շուրջօրյա

Հասարակություն
2f673ea772c3ca9aea1195d93a4f3d69

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը այսօր հանդիպել է «Երևան» գծային-կայարանային միավորման անձնակազմի հետ:

Նա հայտարարել է, որ Ընկերության հիմնական խնդիրը 2012 թվականին լինելու է շահույթով աշխատելը:

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հատուկ կարևորել է աշխատանքային ռեսուրսների օգտագործումը, հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերից ՀԿԵ-ում գործում է Կորպորատիվ վարքագծի կանոնագիրքը և Կորպորատիվ էթիկայի հարցերով հանձնաժողովը:

Նշելով փոխադրումների ծավալների աճի միտումը՝ Մ.Խակովը հայտարարել է, որ ներկա ժամանակ վերանայվում է հաճախորդների հետ կոնտակտների և «Երևան» կայարանի աշխատանքի տեխնոլոգիան, իսկ կայարանն անցնելու է շուրջօրյա աշխատանքային ռեժիմին:

ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ընդգծել է, որ խոսքը գնում է միայն ներքին օպտիմալացման, այլ ոչ թե ՀԿԵ-ի աշխատողների թվի կրճատման մասին: Ինչպես նշել է Մ.Խակովը, 2012 թվականին Ընկերության անձնակազմի միջին աշխատավարձը 143 հազ. դրամից կավելանա մինչև 170 հազ. դրամ:


Այսօր կոլեկտիվների հետ ՀԿԵ ղեկավարությունը նման հանդիպումներ է ունեցել նաեւ «Վանաձոր» և «Սևան» գծային-կայարանային միավորումներում, իսկ հունվարի 27-ին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հանդիպելու է «Գյումրի» ԳԿՄ աշխատողների հետ:

Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո ծառայությունը։