Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները եկել էին «Հայաստան»

Հասարակություն
8b30eb37e5ca1bc83140614af1c987e7

«Հայաստան» հանրախանութի առաջին հարկի սպորտային իրերի խանութն այսօր չէր աշխատում: Խանութի հարևանությամբ գործող ծաղիկների սրահի աշխատակցուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ մեկ ու կես ժամ առաջ ոստիկանները եկել են և փակել:

«Իրենք այդ խնդիրը երկար ժամանակ է ունեն: Այսօր առավոտից խանութն աշխատել է, բայց հիմա փակ է: Բայց վաղն անպայման բաց կլինի»,- կարծիք հայտնեց նա։

Ըստ լրատվամիջոցների ավելի վաղ տարածած տեղեկությունների՝ «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց պետք է հանձնեն «Ամերիաբանկին», եւ ոստիկանները դրա համար են տարածքը ազատում։ Հանրախանութում տոնավաճառը գործում էր դեռ։

Թերթերից մեկում հայտարարություն էր տրվել , թե «Հայրապետյան եղբայրներ»-ին պատկանող այս շենքը վաճառվում է։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տալիս է պարզաբանում է տարածել

«Ամերիաբանկը հավաստում և հաստատում է, որ նշված անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: Կից ներկայացվել է սեփականության իրավունքի համապատասխան էջի լուսապատճենը, որը հավաստում է, որ Բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատերը 2011 թվականի դեկտեմբերի 16-ից:

Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել:

«Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր»։