Անժամկետ հացադուլ են հայտարարե՞լ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքեց այն լուրերը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօրվանից անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 ցմահ դատապարտյալներ:
«Ա1+»-ին նա հայտնեց, որ առավոտից անժամկետ հացադուլի մեջ են միայն 2 դատապարտված` Հարություն Խաչատրյանն ու Արել Չատինյանը: Նրա ասելով` հացադուլավոր դատապարտվածներն առանձին խցում են եւ գտնվում են ՔԿՀ-ի բժիշկների մշտական հսկողության տակ: «Հացադուլավորների առողջական վիճակը նորմալ է: Նրանք պահանջում են իրենք քրեական գործերի վերանայում»,- նշեց Գոռ Ղլեչյանը:
Իսկ ցմահ դատապարտյալները պահանջում են իրենց պատժաչափերի վերանայում` անցյալ տարվա մայիսին ընդունված ՀՀ «Քրեական օրենսգրքի» վերջին փոփոխությունների հիմքով, որով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձավ 20 տարի:
Գոռ Ղլեչյանը վստահեցրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սոցիալհոգեբանական եւ իրավաբանական բաժինների մասնագետներն աշխատանքներ են տանում նրանց հետ` ետ կանգնեցնելու հացադուլ անելու որոշումից