Ո՞վ կկանգնի Պույ-Պույ մկնիկի դեմ (տեսանյութ)
Արեւիկ Շախ-Անուշյանը գործազուրկ է, նույնիսկ պարտքեր ունի: Ամուսնացած էլ չէ, քանի որ «իր նման հանրապետությունում երիտասարդ չի տեսնում», բոլորը արտագաղթել են։
Արեւիկը վերջերս է դարձել Անհատ քաղաքացիների միության անդամ: Այստեղ տարեցներն են շատ: Բժիշկ Ֆեդյա Գսպոյանը դրան դեմ չէ, բայց դա կարող է խնդիր առաջացնել, երբ իշխանությունները կկեղծեն ընտրությունները եւ նրանց դեմ դուրս գալու հարց կառաջանա
Ֆեդյա Գսպոյանը եւ նրա ընկերների ստեղծած միությունը վճռական է տրամադրված առաջիկա ընտրություններից առաջ: Նա վերջնականապես գլխի է ընկել, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները։
Այսօրվա հավաքում իրավաբան Անդրեաս Ղուկասյանը անհատ քաղաքացիներին մի տարբերակ հուշեց՝ հիշեք Պույ-Պույ Մուկիկը, դա պատմություն է մեր իշխանությունների եւ օլիգարխիայի մասին: Պետք է ուժ դառնալ Պույ-Պույ մուկիկի դեմ
«Օլիգարխիան մինչեւ չտեսնի, որ ձեւավորվում է դրան հակադարձ քաղաքացիական շարժում, որն ուղղված է իր դեմ, երբեք չի զիջի իր դիրքերը»,- ասաց նա։
Ի դեպ, վերջում միջոցառումը վարող Իշխան Թովմասյանը շնորհակալություն հայտնեց հավաքին ներկա քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, որոնցից ոչ մեկը ներկա չէր: