Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինը նվաճեց Անտարկտիդան

Հասարակություն
6e175f14a20a4e3edc75d5a3302ce456

Բրիտանացի ճանապարհորդուհի Ֆելիսիթի Ասթոնը առաջին կինն է, որի ֆիզիկական հնարավորությունն ու համարձակությունը թույլ տվեցին դահուկներով հատել Անտարկտիդան՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ;

33 ամյա Ասթոնը, ճամփորդության է մեկնել 2011-ի նոյեմբերի 25-ին: Երկրագնդի սառցե մայրցամաքի «գրավումը» տևել է 59 օր:

2009 թ.-ին նա ղեկավարել է ԱՊՀ երկրների մարզիկների դահուկային արշավախումբը դեպի Հարավային բևեռ:

Այն ժամանակ էլ Ասթոնը տեսնելով Անտարկտիդան, որոշել էր մենակ գրավել սպիտակ մայրցամաքը։

Ասթոնը այժմ մի երազանք ունի, հասնել տուն, լոգանք ընդունել և մի բաժակ կարմիր գինի խմել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: