Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է գնահատել ընկուզենին

Հասարակություն
b632f6d3949ba330f2d10ad8bfe9b6df

20 տարի շարունակ Դալմայի այգիները վարձակալած քաղաքացիներին բողոքին այսօր արձագանքել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանը. «Երբ մենք ընդառաջում ենք, դուք մտածում եք, կարելի է ավելին պահանջել։ Էս դեպքում որեւէ մեկի հարցը չի լուծվի»

Դալմայի այգիների ներկայիս սեփականատերերը նախկին վարձակալներին հողի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար մինչեւ տասը դոլար փոխհատուցում կտրամադրեն։

«Ո՞վ ա գնահատել, ով ա եկել իմ 200 տարվա պոպոքի ու թթի ծառերը գնահատել»,-ասաց այգետերերից մեկը։ Մյուսն էլ դժգոհում է, թե «առաջարկում են 7700 մետրի համար 2200 դոլար»։

Համեմատության համար նշենք, որ վիճահարույց տարածքների՝ առաջին, այսինքն՝ ճանապարհամերձ գոտում այսօր մեկ քառակուսի մետրի շուկայական արժեքը կազմում է 300.000 դրամ։

Շուրջ մեկ տասնամյակ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների բողոքը Հայաստանի դատական ընթացակարգն անցնելուց հետո հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մանրամասները տեսանյութում։