Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ վերելակում

Հասարակություն
389e7e2cc1dd1eec786cbfba2e944259

Գիշերը՝ ժամը 23.36-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 11 շենքի 2-րդ մուտքի վերելակում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել`00.33-ին:
Այրվել են վերելակն ամբողջությամբ`6 քմ մակերեսով և վերելակի հորանում` աղբ:

Տնակն արվում էր

Հունվարի 26-ին`ժամը 07.33-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 12 շենքին հարակից այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.05-ին:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Թունավորում

Հունվարի 25-ին`ժամը 21.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ Գյումրի քաղաքի ,,Ավստրիական,, մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 36-րդ բնակարանի բնակիչ, 2006 թվականին ծնված Մելսիդա Մանուկյանը, ով ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։