Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամերը չեն փոխվի (տեսանյութ)

Հասարակություն
ba110e62283029a6234cdc3236a205db

Հայաստանում այլեւս ժամերը չեն փոխվի: Կառավարություն այսօր որոշում կայացրեց մնալ ձմեռային ժամային գոտում:

Դեռ 1930թ.-ին խորհրդային իշխանությունների որոշմամբ` Հայաստանն իր իրական ժամային 3-րդ գոտուց տեղափոխվեց գործող` 4-րդ դեկրետային ժամանակի:

Խառնաշփոթն էլ ավելի խորացավ, երբ անցում կատարվեց ձմեռային-ամառային ժամանակի: Արդյունքում Հայաստանն ամռանը եւս 1 ժամով առաջ էր ընկնում` մտնելով 5-րդ ժամային գոտի: Այս սխալը կառաավարությունը շտկեց 82 տարի անց.

Հայաստանը կհայտնվի Վրաստանի ու Ռուսաստանի հետ միեւնույն ժամային գոտում: Կայուն ժամանակային գոտու անցնելով՝ կառավարությունը ակնկալում է տնտեսական մի շարք փոփոխությունները:

«Այս որոշումը կհեշտացնի նաեւ մեր կյանքն ու նպաստավոր կլինի նաեւ տնտեսության համար՝ եւ ներդրողների, եւ գործարարների համար»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Հայաստանը կայուն ժամային գոտում անցնելու նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավորներն են: Կառավարությունն այսօր ընդամենն իր լրացումները կատարեց, որոնց քննարկումը կշարունակվի խորհրդարանում։