Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խեղդել է թոռանը՝ համակարգչի պատճառով

Հասարակություն
c319c7c890544eb6a5437dca18e278e3

Խաբարովի մարզի բնակիչը խոստովանել է, որ 9-ամյա թոռանն ինքն է սպանել։

Կոմոսոմոլսկ-Ամուրի վրա քաղաքի բնակչուհին 9-ամյա որդուն թողել է տանը, մոր 49-ամյա կողակցի հետ, եւ դուրս եկել տնից, կրտսեր երեխային մանկապարտեզից վերցնելու նպատակով։

Խորթ պապիկն արգելել է երեխային երկար նստել համակարգչի դիմաց, սակայն տղան չի լսել ու շարունակել է խաղալ։ Տղամարդու նյարդերը տեղի են տվել եւ նա ձեռքերով խեղդամահ է արել երեխային։
Սպանության հետքերը թաքցնելու համար նա երեխայի դիակը դրել է պարկի մեջ, դուրս հանել բակ ու թաքցրել ավտոտնակների արանքում։ Վերադառնալով տուն, երեխայի մորը հայտնել է, որ տղան գնացել է զբոսնելու։

Խաբարովի մարզի դատախազության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ երեխայի մոր հաղորդագրության հիմքով հարուցվել է քրեկան գործ։ Մեկ օր փնտրելուց հետո, իրավապահները հայտնաբերել են երեխայի դիակը։

Դեռատի խաղամոլին սպանելու համար նրա խորթ պապիկին սպառնում է ազատազրկում։