Տղամարդն այրվել է ննջարանում
Հունվարի 27-ին`ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ տան ննջարանում առաջացել է ծխապատ գոտի, որտեղ հայտնաբերվել է 1972 թվականին ծնված Գեորգի Ազիզբեկյանի դին՝ այրվածքներով:
Հայտնաբերվել են դիերը
Հունվարի 27-ին`ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 71 շենքի 92-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները` բացելով բնակարանի դուռը, ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են 1950 թվականին ծնված Կառլեն Խաչատրյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
...
Հունվարի 29-ին`ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 230ա տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարները` բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են Սամվել Կակոսյանի (մոտ 55տ) դին և հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։