Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատիվ չունե՞նք, որ վրացիները չեն հարգում (տեսանյութ)

Հասարակություն
c0d0c4475bc305449a81a77bb09fe3a6

Վրաստանում մարդիկ օրվա թերթերը կարդում են հետեւյալ մտայնությամբ. այսօր հայերի դեմ ի՞նչ կա գրած: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ նշեց, որ կորցրել է վստահությունը Վրաստանի իշխանությունների նկատմամբ եւ չի հավատում այն խոստումներին, որ հայկական հուշարձաններն ապահով ձեռքերում են:

Սամվել Կարապետյանի խորին համոզմամբ, Վրաստանում տեղի է ունենում հայկական պատմական հուշարձաններից հայկական հետքերն իսպառ վերացնելու գործընթաց, որի «պատճառը հայատյացությունն է»:

Հուշարձանագետն ահազանգում է. «Անցած տարի հայերեն արձանագրությամբ վերջին տապանաքարը վրացիները հղկեցին»։

Սամվել Կարապետյանի մատնանշած տապանաքարը ժամանակին տեղադրված է եղել Բեթղեհեմի Սբ. Աստվածածին եկեղեցու արեւմտյան մուտքի մոտ, որը հետո տեղափոխվել է Վրաստան:

Այս տարվա հունվարին Թբիլիսիի Սբ. Նշան հայակական եկեղեցում բռնկված հրդեհը նույնպես հուշարձանագետը պատահականություն չի համարում։

«Չէ՞ որ գոյություն ունի փրփուր, ավազ, բայց այն մարել են ջրով, որը չի կարելի կիրառել պատմական հուշարձանի նկատմամբ: 9 հրշեջ մեքենայի տարողությամբ ջուր են լրցրել եկեղեցու մեջ: Այստեղ էլ միտում կա, սա անմեղ տգիտություն չէ, հեռահար նպատականերն ուղղակի հաշվեհարդար տեսնելն է հերթական հայկական հուշարձանի նկատմամբ»,- հավաստիացնում է հուշարձանագետը:

Հայկական հուշարձանների նկատմամբ իրականացվող վրացական քաղաքականությունն, ըստ նրա, ունի հետեւյալ բանաձեւը.«Դեռ սպասեք՝ տեսնենք, համբերենք՝ ոչնչացնենք, հետո կասենք, որ այո, հայկական էր»:

Սամվել Կարապետյանը համոզված է, որ հայկական հուշարձանների նկատմամբ կիրառվող «բարբարոսություններին վերջ կդրվի», եթե մեր իշխանությունները ձերբազատվեն կրավորական կեցվածքից։

««Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» վերնագրով գիրքս մի ահազանգ ստացվեց. ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը զանգել է ու ասում է, որ նախագահը` Քոչարյանը, զանգել է իրեն եւ ասել՝ այս ի՞նչ եք տպել, խառնում եք»,- տեղեկացրեց Սամվել Կարապետյանը եւ հավելեց. «Այսքանից հետո Վրաստանը շարունակում է մնալ մեր բարեկամը»։

Վերջում նա հուշեց խնդիրը լուծելու իր դեղատոմսը.  «Մենք պետք է մեր պատվի տերը լինենք։ Երբ մեր պատվի տերը լինենք, մեզ կհարգեն եւ այդ բարեկամությունը միայն խոսք չի լինի»: