A
A
Ա՜յ քեզ «Պուտին»
Վաղը Երեւանում «Պուտին» ակումբի բացվելու լուրը կարդալուց հետո՝ լրատվամիջոցներին նամակ է գրել ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ, Բարեկամության շքանշանի ասպետ Անդրանիկ Նիկողոսյանը։
Նա բողոքում է, որ մի խումբ քաղաքացիներ գողացել են «Պուտին» ակումբ ստեղծելու գաղափարը։ Ըստ նրա՝ «իսկականը» բացվելու է փետրվարի 2-ին՝ Ռուսական գրքի տանը։ «Զգուշացեք ինքնակոչերից»,- գրել պարոն Նիկողոսյանը։
Ի դեպ, ԱՊՀ երիտասարդական միությունն էլ հաղորդագրություն է տարածել, թե հուշագիր է ստորագրվել երեւանյան «Պուտին» ակումբի գործունեության վերաբերյալ։