Ովքե՞ր են ՌԴ ազդեցիկ կանայք
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չնայած պարտություն կրեց Ավստրալիայի 2012թ. բաց առաջնության եզրափակիչում` պարտվելով Վիկտորիա Ազարենկային՝ Բելառուսից, սակայն շարունակում է մնալ Ռուսաստանի ամենազդեցիկ մարզուհին:
«Эхо Москвы» ռադիոկայանի, «Огонек» ամսագրի եւ «Интерфакс» գործակալության միասնական հարցումների արդյունքներով կազմված վարկանիշային աղյուսակում Մարիա Շարապովան առաջ է անցել օլիմպիական չեմպիոնուհի, մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայից, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներից, գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովայից եւ օլիմպիական չեմպիոնուհի, հանրահայտ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայից:
Իսկ ահա ընդհանուր հաշվարկով Ռուսաստանի ամենազդեցիկ կինը ներկայումս համարվում է Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Երկրորդ տեղը հավասար ձայներով կիսում են վարչապետ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարուհի Նատալյա Տիմակովան եւ երգչուհի Ալլա Պուգաչովան: