A
A
Թուրք պրոֆեսորը շնորհակալ է հայազգի կնոջը
Ֆրանսիական Ռուանի համալսարանի ռեկտոր, թուրք պրոֆեսոր Ջաֆար Օզգյուրը արժանացել է «Բարձր ձեռքբերում» մրցանակին։
«Milli Az»-ի փոխանցմամբ, մրցանակը պրոֆեսորին հանձնվել է Ռուանի համալսարանի մշակույթի պալատում, որտեղ ներկա են եղել Ֆրանսիայի կրթության նախարարության պաշտոնյաներ, պատգամավորներ և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Մրցանակակիրն առաջինը շնորհակալություն է հայտնել իր հայազգի կնոջը` Նեխիր Չագլայանին և դստերը: