Վարժարանը 45 տարեկան է
Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու վարժարանը տոնեց 45-ամյակը։ Այն հիմնադրվել է 1967թ. տ. Սառա Տատուրյանի տնօրինությամբ: Վարժարանը բացվել է ութ աշակերտով իսկ այժմ այստեղ իրենց հայեցի կրթությունն են ստանում 80 աշակերտ:
45 տարիների րնթացքում վարժարանը տվել է շուրջ 300 շրջանավարտ: Այստեղ դասընթացները անցնում են հայերեն եւ անգլերեն լեզուներով: Երեխաները սովորում են մինչեւ 6-րդ դասարանը, որից հետո իրենց ուսումը շարունակում են ամերիկյան դպրոցներում:
Վարժարանի առաջին բարերարներն են եղել՝ Սուրեն Ալալէմեճյանը, Տատուր Տատուրյանը, Սուրեն Ֆեսճյանը, Էդուարդ եւ Բարբարա Փիթըրզները, Ջորջ Բալյանը, Զարեհ Շահինյանը, Բենյամին Սողիկյանը, Ջեկ Գեւորգյանը եւ որիշները:
Հունվարի 28-ին Սրբոց Նահատակաց եկեղեցիում տեղի է ունեցել դասական երաժշտության երեկո, նվիրված վարժարանի 45 ամյակին:
Երեկոյին ներկա է եղել ՄԱԿ- ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան` Կարեն Նազարյանը:
Տեղեկությունը եւ լուսանկարները փոխանցել է Ռոբերտ Կարապետյանը՝ Նյու Յորքից։