A
A
Զգուշացում
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը զգուշացնում է , որ հունվարի 31-ի ժամը 21.00-ի դրությամբ առատ ձյան, սաստիկ բքի և սառցակալման պատճառով Վրաստանի հանրապետության Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարսի ավտոճանապարհի Պասանաուրի - Լարսի հատվածը փակ է: ՀՀ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում երթևեկել վերը նշված ճանապարհով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Փակ է միայն Սելիմի լեռնանցքը: