A
A
Մեքենան՝ գոմի վրա
Հունվարի 31-ին`ժամը 23.58-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. մակնիշը չպարզված ԱՆ 2449 ԱՆ պետհամարանիշի ծանր բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Վալենտին Չոբգան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Ալբերտ Սիմոնյանին պատկանող անասնագոմի վրա:
Զոհեր և տուժածներ չկան:
Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։