Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ. Դերվիշյանին տեղափոխեցին հիվանդանոց

Հասարակություն
9b632fb0a0426ec6baf070f23c996ce7

Երեկ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի թիվ 49 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Հ.Դերվիշյանին պատկանող տանն այրվել է աղբ` մոտ 0,5 քմ մակերեսով, իսկ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող,1973 թվականին ծնված Հարություն Դերվիշյանը հանձնվել է դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:

Իսկ գիշերը՝ 23.11-ին, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 36 տան հարակից անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել`03.50-ին:
Այրվել է Գ.Թումանյանին պատկանող անասնագոմի տանիքը`55 քմ մակերեսով և այնտեղ կուտակած մոտ 7տ անասնակեր:

Թունավորում

Փետրվարի 1-ին`ժամը 07.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորվել է Երևան քաղաքի Քոչար փողոցի թիվ 9 շենքի 15-րդ բնակարանի բնակիչ, 1983 թվականին ծնված Եվա Յափուջյանը, ով տեղում ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել է հետագա հոսպիտալացումից: