Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղ ու ավազ ցանեցին

Հասարակություն
0f1604c55c685ceac4217e5da8f2ef5f

Մայրաքաղաքում նախորդ օրվանից տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով հունվարի 31-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ:

Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ և 345 խմ ավազ, գործի է դրվել 116 հատուկ մեքենամեխանիզմ:

Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքներն այսօր էլ ընթացքի մեջ են։

Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։