Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթ է արել ու փախել

Հասարակություն
2d81bef4f976e0620b8fb7fc2125042d

Հունվարի 31-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


Տուժողին տեղափոխել է հիվանդանոց

Հունվարի 31-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի փողոցում վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված մի կնոջ և նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Կտրուկ արգելակել է

Հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Ապարանում

Հունվարի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան քաղաքում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երասխ-Երևան ճանապարհին

Հունվարի 31-ին, ժամը 21.00-ին, Երասխ-Երևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ԳԱԶել»-ը բախվել է «Մերսեդես»-ին

Հունվարի 31-ին, ժամը 19.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին

Հունվարի 31-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: