Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծկռտուք դպրոցում

Հասարակություն
6e86f557c7a55b974d91642954309116

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը։

Նուբարաշենի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95  դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի և նրանց համադասարանցիների միջև։

Վիճաբանության ժամանակ հրել են Ե. Էքմեքջյանին, որի հետևանքով վերջինս դեմքով հարվածել է պատին։

Մանրամասներն այստեղ

Ոստիկանության հաղորդագրությունը

Հունվարի 31-ին, ժամը 17.10-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995 թ. ծնված Երվանդ Է.-ն:
Ոստիկանության ծառայողներին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Ե.-ն, Արման Լ.-ն և նրանց համադասարանցիները հրել են իրեն, ինչի հետևանքով ինքը դեմքով հարվածել է պատին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Է.-ի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: