Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սառնամանիքները կրճատել են գազի ծավալները

Հասարակություն
39b4bada680b20b43c72a0c3faf3e75a

Ռուսական «Գազպրոմ»-ը սառնամանիքների պատճառով կրճատել է Եվրոպա առաքվող գազի ծավալները, որպեսզի ավելացնի գազի ներքին մատակարարման չափը։

Վկայակոչելով գազի տեղեկատվական գործակալության աղբյուրը, BBC-ն հաղորդել է, որ 8%-ով կրճատվել է Իտալիա առաքվող գազի ծավալները, իսկ «Յամալ-Եվրոպա» գազատարում գազի ծավալը կրճատվել է ավելի քան 10%-ով։

Եվրոհանձնաժողովը հայտարարել է, որ եվրոպական գազային ընկերությունները բավականաչափ բնական գազ են պահեստավորել, որպեսզի Ռուսական գազի հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում չտուժեն։

Իսկ սառնամանիքները Ռուսաստանում գնալով սաստկանում են։ Օդերևութաբանները այն գնահատել են որպես անոմալ երևույթ։ Կանխատեսվում է, որ Ռուսաստանում -30-ից մինչև -20 աստիճան սառնամանիքները կպահպանվեն առաջիկա 10 օրերի ընթացքում։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ այսօր «Հայռուսգազարդ»-ը Ա1+-ին հայտնել է, որ Հայաստան առաքվող ռուսական բնական գազի ծավալները «Գազպրոմ»-ը չի կրճատելու։