Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնամթերքը կրկին թանկացավ (տեսանյութ)

Հասարակություն
f6f0441e462782792001c8fa4d0036df

«Մարիաննա» ընկերության կաթնամթերքը կրկին թանկացել է։ Միջին չափսի թթվասերը 200-ից դարձել է 220 դրամ, իսկ 220 դրամ արժողությամբ կես կգ մածունը՝ 240 դրամ:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը երեւույթը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Պարզապես մենք չենք հասցնում գնային թռիչքին հետեւել եւ ֆիքսել»։

Իսկ «Մարիաննա» ընկերությունից «Ա1+»-ին գրավոր հայտնեցին, որ կաթնամթերքի թանկացումը պայմանավորված է հումքի գների բարձրացման հետ։

Գնաճը կանխելու հնարավորություն, ըստ «Սպառողների ասոցիացիայի» նախագահի՝ Կենտրոնական բանկն ու Ազգային Վիճակագրական ծառայությունն է, որոնք ի պաշտոնե «պարտավոր են ուսումնասիրել եւ սանձել գների բարձրացումը»։ Սպառողների ասոցիացիայի նախագահին հավասարապես հուզում է ոչ միայն այս կառույցների անտարբերությունը, այլեւ թե որքանո՞վ է արժանահավատ վաճառվող մթերքի գինը եւ պարունակությունը։

«Դա կլինի թթվասեր, այլ կաթնամթերք, մսամթերք, թե շաքարավազ, բացի գների բնականոն թանկացումից, գոյություն ունի նաեւ քողարկված գնաճ»,- բացատրեց Արմեն Պողոսյանը։

Իսկ թե շարքային սպառողներն ինչպես են մեկնաբանում գնաճը՝ դիտեք տեսանյութում։