Երկրագնդի կեսը թաղվել է ձյան մեջ
Ձմեռային գոտում գտնվող երկրները վերջին օրերին հայտնվել են հեքիաթային ձմռան տիրապետության տակ։
Հին աշխարհը՝ «Բարի Եվրոպան» հայտնվել է ձյունե թագուհու տիրույթում՝ ամենուրեք սառնամանիք ու փոթորիկ է։ Որոշ գոտիներում ձյան շերտը գրեթե մեկ մետրի է հասնում։ Ձյուն է տեղացել անգամ այն վայրերում, որտեղ, որպես կանոն, ձյունը շռայլություն կամ նույնիսկ աներեւակայելի տեսիլք է համարվում, ինչպես օրինակ՝ Աֆրիկյան Սահարայում կամ Ստամբուլում ու Իրանի դաշտավայրային շրջաններում։
Բացի սպիտակ ու գեղեցիկ սավանով երկիրը պարուրելուց, ձմեռը հարուցել է բազմաթիվ խնդիրներ՝ սառնամանիքներն ու բուքը խաթարել են եվրոպական բազմաթիվ երկրների տրանսպորտային շարժն ու էլեկտրամատակարարումը։ Ցրատահարումից մահացությունների թիվն օրեցօր աճում է։
Միայն Ուկրաինայում վերջին 5 օրերին սառչելու հետևանքով մահացել է ավելի քան 43 մարդ՝ հիմնականում անտուն։ Դեռ երեկ՝ հունվարի 31-ին «Եվրանյուզը» հայտնել էր ևս 40 մարդկանց մահվան մասին։
Ֆրանսիայի հարավ-արևելքում, ձյան առատության պատճառով այսօր 30 հազար տուն զրկվել է էլեկտրամատակարարումից։ Հատկապես տուժել են Վարի շրջանն ու Կորսիկան, որտեղ օդերեվութաբանները կանխատեսել են մինչև 40 սմ ձյան շերտ։
Թուրքիայում վերջին 50 տարիների ամենացուրտ ձմռան պատճառով հետաձգվել են ներքին ու արտաքին 183 ավիաթռիչքներ։
Հայաստանը նույնպես հայտնվել է ձյան շերտի տակ։ Սակայն ի տարբերություն եվրոպական երկրների, մեր օդերեվութաբանները հայտնել են, որ Հայստանում ձյունե թագուհին կհաստատվի միայն 3 օր։ Ըստ մասնագետների՝ փետրվարի 4-ից եղանակը կտաքանա։