A
A
Իրանի մշակույթը՝ մեր պատկերասրահում (տեսանյութ)
Ջնարակ, էմալ, մետաղ ու փայտ` Արևելքի շքեղություն, հոգևորի և նյութականի համադրությամբ ստեղծված ֆանտաստիկ աշխարհ:
Հայաստանի Ազգային Պատկերասրահում այսօր բացվեց Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին նվիրված՝ «Հանուն Աստծո» խորագիրը կրող ցուցահանդեսը հայ-իրանական հոգեւոր-մշակութային կապերի ևս մեկ ապացույց էր:
Ցուցահանդեսում ներկայացված են իրանական ավանդական տեխնոլոգիաներով կատարված ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ և իրանցի ժամանակակից գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի նկարները, որի ստեղծագործության առանցքը հոգևոր թեման է: Նկարչի խոսքով՝ առօրյա թոհ ու բոհի մեջ նման միջոցառումներն իրենց համար շատ կարևոր են: