Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կահիրեում կրկին ցույցեր են

Հասարակություն
386329ba8f1b80f9c65cd19d232081b1

Այսօր եգիպտական Թահրի հրապարակում կրկին հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք բողոքում են իշխանությունների անգործունեության դեմ, որոնք հասարակության ուշադրությունը շեղել են երեկ տեղի ունեցած Պորտ-Սաիդյան ֆուտբոլային դեպքերի վրա։

Ցուցարարներին միացել են նաև ֆուտբոլի երկրպագուները, որոնք փակել են դեպի հրապարակ տանող բոլոր փողոցները։

Երկրպագուները հրապարակում բարձրախոսներով պատմել են ֆուտբոլային սկանդալի մանրամասները եւ ներկայացրել պատճառների մասին իրենց տեսակետները։

Թահրիի ցուցարարները պատրաստվում են երթի, իշխանությունների ուշադրությունը երկրի բուն խնդիրների վրա ուղղելու նպատակով։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ուշ երեկոյան հազարավոր երկրպագուներ ներխուժել են Պորտ-Սաիդի ֆուտբոլային դաշտը՝ տեղական «Ալ-Մասրի» և մայրաքաղաքի «Ալ- Ախլի» ֆուտբոլային թիմերի խաղի ավարտին ու հրահրել բախումներ, որի հետեւանքով
զոհվել է 74 մարդ, 300-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ,- տեղեկացնում է РИА «Новости։»-ն։