Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուրտը խլում է մարդկային կյանքեր

Հասարակություն
22b7d4ed82a6cb86ab88aa588e51d23e

Եվրոպային պատուհասած ցրտերից զոհվածների թիվն անցել է 100-ի սահմանը։

Այսօրվա՝ փետրվարի 2-ի տվյալներով Եվրոպայի տարբեր երկրներում ցրտահարությունից զոհվել է 112 մարդ,- տեղեկացնում է «Associated Press»-ը։ Ըստ աղբյուրի՝ միայն երեկ հայտնի է դարձել եւս 60 մահվան դեպքերի մասին։

Ամենաշատ մահացությունը գրանցվել է Ուկրաինայում՝ 63 մարդ։ Գրեթե 1000 մարդ այս պահին հոսպիտալացված է՝ սառչելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։ Օդի ջերմաստիճանը Ուկրաինայում հասել է մինչև -32,5 աստիճանի։

Լեհաստանում 10 անտուն մարդ է մահացել, Սերբիայում՝ 6 մարդ, 11,5 հազար մարդ էլ մեքենաների մեջ խրված են եղել ձյան մեջ, որոնց հաջողվել է փրկել։

12 մարդու ձյան մեջ խրված մեքենաներից հանելու համար անհրաժեշտ են եղել ուղղաթիռներ։

Եվրոպայի մի շարք երկրներում ձյան շերտի հաստությունը գերազանցում է 5 մետրը։ Բազմաթիվ քաղաքներում դադարեցվել են աշխատանքները կրթության և առողջապահության հաստատություններում։