Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջոցներ են ձեռնարկվում ճանապարհները բացելու համար

Հասարակություն
d5bac7de391469715b7b3811d772b3a9

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք և Սոթք գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ, Ամասիա-Գյումրի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը` երկու կողմից:

Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի Դերեկ, Վարդենուտ, Արայի գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

***

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են` եղանակի վատթարացման պատճառով: