Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նետվել է կամրջից

Հասարակություն
13a90c375e08d966266607d59382b291

Փետրվարի 2-ին`ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին գտնվող կամրջից մարդ է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կամրջի ստորին հատվածից (ժայռոտ տեղանքից) դուրս են բերել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 18 շենքի բնակիչ,1983 թվականին ծնված Վահան Ղազարյանին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Տանտիրոջը մահացած են գտել

Փետրվարի 2-ին`ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1948 թվականին ծնված Հովհաննես Բարսեղյանի դին:

Հրդեհ՝ «Շիրակ» հյուրանոցում

Փետրվարի 2-ին`ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով),փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը, ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել`01.02-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառա¬վարչի սենյակն իր գույքով`12 քմ մակերեսով: