A
A
Չինական հատուկ համերգ
Փետրվարի 13-ին, ժամը` 18:30-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա չինական հատուկ համերգ Հայաստանում:
2012 թվականին Հայաստանում նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակներում համերգային ծրագրով Երևան է ժամանելու ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը:
Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես կգան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Չանչունը: Այս մասին հայտնում է ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը։