A
A
Գնացքը բախվել է բեռնատարին
Հնդկաստանի Ասամ նահանգում մարդատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային և դուրս եկել գծերից։
Կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվն առայժմ պարզ չէ։
Նախնական տվյալներով, բեռնատարի վարորդը տեղում մահացել է։
BBC-ն հաղորդում է, որ բախումը տեղի է ունեցել երկաթգծերի հատման կետում, որը չի վերահսկվել։
Փրկարարական աշխատանքներն այս պահին շարունակվում են։