Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի պտղունց բարություն (տեսանյութ)

Մշակույթ
b2714fc1541b4737e6a831217459bd14

«Փնտրիր բարին ամենուր ու երբ գտնես, դուրս բեր թաքստոցից և թող նա լինի ազատ ու աներկյուղ». 18 տարի անց Համազգայինի բեմում կրկին Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարությունն» է:

« Այն ժամանակ սարոյանական հերոսներին նույն այս բեմում մարմնավորում էին Կարեն Ջանիբեկյանը, Արմեն Էլբակյանը, Գալյա Նովենցը, Մայիս Ղարագյոզյանը: Հրաշք խումբ էր, - ասաց բեմադրության հեղինակ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը,-Ու այս բեմադրության կարոտը մեջս մնացել էր»:

«Մենք էն երջանիկ ազգն ենք, որ շատ մեծեր ենք ծնել, և դրանցից մեկը Սարոյանն է: Համաշխարհային երևույթ, հանճարեղ գրող, մտածող, փիլիսոփա: Ու թե տիեզերագնացները երբևէ գիրք տանեն իրենց հետ, դրանցից մեկը, բացի Ավետարանից Սարոյանի երկերը պիտի լինեն, որոնք նույն խորությունը, իմաստ, նույն մարդկային հենքն ու հիմքը ունեն» , - ասաց մեծ արտիստը:

Սոս Սարգսյանը համամիտ չի, թերևս պիեսի վերնագրի հետ: Նրա կարծիքով այն պետք է թարգմանվեր «Մի պտղունց բարություն», ու ամեն մեկը որ մի պտղունց բարություն անի, աշխարհը կդառնա ուրիշ աշխարհ:

Թատրոնի երիտասարդ կազմի համար սա կարևոր քննությունն էր, որը նրանք Սոս Սարգսյանի կարծիքով «բռնեցին»: