Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշենում» հացադուլավորը հյուծվել է

Հասարակություն
4be69e73e8b7d4db7fd32a6f6816df86

«Նուբարաշենի» բանտում հացադուլ հայտարարծ 4 կալանավորներից՝ Աշոտ Շահզադյանի մայրը զանգահարել է «Ա1+» եւ հայտնել, որ հունվարի 11-ից հացադուլի մեջ գտնվող որդին՝ Աշոտ Շահզադյանը հյուծվել է եւ գտնվում է մահվան եզրին։

«Հարգելիս, իհարկե կհյուծվի, բա հացադուլ ա հայտարարել, պետք ա հյուծվի, որ հաց չուտի, պետք ա հյուծվի»,- այսօր «Ա1+»-ին ասաց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, պատասխանելով. «Արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ հացադուլավորը հյուծվել է արդեն»։

Տեղեկացնենք, որ այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ են անում կալանավորներ Աշոտ Շահզադյանը՝ հունվարի 11-ից, Սամվել Գյուլումյանը՝ հունվարի 27-ից,
Ռաֆայել Աղամյանը՝ հունվարի 27-ից եւ Երեմ Աղամալյանը՝ հունվարի 31-ից։

Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց նաեւ, որ «ներկա պահին կալանավորվածները առանձին խցում են, գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ և նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»: