Սառել են Վենետիկի ջրանցքները
Սիբիրյան ցուրտ հոսանքները սառեցրել են Վենետիկի ջրանցքները, քաղաքի այցեքարտը համարվող գոնդոլաները մատնելով անգործության։
Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ նման ձմեռ Վենետիկում չէր եղել ավելի քան 80 տարի։
Խստաշունչ սառնամանիքները, սակայն, չեն կարողացել խոչընդոտել Վենետիկյան հայտնի դիմակահանդեսը, որը մեկնարկել է երեկ՝ փետրվարի 5-ին, «Կյանքը՝ թատրոն է» կարգախոսով։
Վենետիկի բոլոր հրապարակները, փողոցները, ջրանցքներն ու կամուրջները վերածվել են թատերաբեմերի, որտեղ տեղի կունենան թատերական և երաժշտական ներկայացումներ։
Տոնակատարությունը սկսվել է Սան-Մարկո հրապարակից, որի գլխավոր շեշտը եղել է կարմիր գինու շատրվանը, իսկ մուտքի մոտ տեղադրվել է փայտե հսկայական ցուլ, որը կայրեն դիմակահանդեսի վերջին օրը՝ փետրվարի 21-ին։
Տոնական ծրագրի շրջանակներում կբացվեն տարբեր ցուցահանդեսները։
Դիմակահանդեսի ժամանակ անցկացվելու է լավագույն դիմակների մրցույթ եւ ժյուրին լավագույն դիմակի մրցանակը հանձնելու է փետրվարի 19-ին։