Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանգարանը ջեռուցվում է

Հասարակություն
834967f52f07933a3315daa9fb773d2e

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, որը մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը: Այսօր, բացի հիմնական ցուցադրությունից, այստեղ կազմակերպվում են նաև ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է: