Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդականը մեղադրեց խմբին (տեսանյութ)

Հասարակություն
91a0b0a7ded92d42de21a6656dc50f48

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածների ու ձերբակալվածների հանդեպ գազանությունները շարունակվում են,- հայտարարեց ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողության դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեց, որ անցյալ տարի Վանաձորի քրեակատարողական հիմնարկի 23-րդ խցում հերթական խուզարկության ժամանակ կիրառելով հատուկ միջոցներ` ռետինե մահակ, վահան եւ ոտքերի հարվածներով ծեծի են ենթարկվել մի շարք անձինք:

Դեպքի մասին տեղյակ էին պահել Արդարադատության նախարարին:
Քննարկմանը ներկա Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը խոշտանգումների մասին զեկուցողին զգուշացրեց` չմոռանաք, որ դուք մեր նախարարին կից կառույց եք: Խմբի ղեկավար Արթուր Սաքունցը ծոցագրպանից հանեց խմբի այցեքարտը եւ փորձեց գտնել նախարարին կից լինելու մասին որեւէ վկայություն:

« Որեւէ կերպ իրավական ձեւակերպում չկա նախարարին կից հասարակական խորհուրդ, հակառակ դեպքում ես էդ խմբի կազմում ընդհանրապես չէի ընդգրկվի»,-ասաց նա։

Առուստամյանը խմբին մեղադրեց ոչ կոռեկտ պահվածքի մեջ` խումբը պետք է նախարարության հետ քննարկեր իր բացահայտումները:

Ավելին, պարոն Առուստամյանը չէր կարող այսօր խոսել խմբի արձանագրած կոնկրետ խոշտանգումների փաստերի մասին: Ըստ նրա, փաստն այն է, որ ամեն դեպքի համար նախարարությունը հայտնում է իր մտահոգությունը: Արթուր Սաքունցը կոչ է անում ոչ թե մտահոգվել, այլ քննել ամեն խոշտանգում:

Ի դեպ, դիտորդական խումբը մոտ ժամանակներս կներկայացնի Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին 2011-ի տարեկան զեկույցը: