Պատվաստանյութ՝ թմրամոլության դեմ
Մեքսիկայի Ազգային ինստիտուտի փորձագետները ստեղծել են հերոին տեսակի թմրանյութի կախվածությունը վերացնող պատվաստանյութ,- տեղեկացնում է The Daily Mail-ը:
Մեքսիկայի առողջապահության նախարարն այսօր հայտնել է, որ երկրի կառավարությունը արտոնագրել է պատվաստանյութը, որը նախապես փորձարկվել է կրծողների վրա: «Հերթական քայլը կլինի մարդկանց թեստավորելը»,- ասել է նախարարը:
Պատվաստանյութի հեղինակները նշել են, որ նոր շիճուկը կօգնի ոչ միայն հերոինից կախյալներին, այլև այն մարդկաց, ովքեր օգտագործում են կոկաին, կամ մետամֆետամիններ:
Մասնագետները հավաստիացնում են, որ պատվաստանյութը չեզոքացնում է թմրանյութ օգտագործելու ցանկությունը:
Պատվաստանյութի հեղինակները սակայն չեն հայտնում, թե շիճուկն ի՞նչ վնասակար ազդեցություն կարող է առաջացնել: Նրանք միայն տեղեկացնում են, որ նորամուծությունը միջազգային շուկայում կհայտնվի առաջիկա 5 տարում: