Դեռ ձյուն կգա
Փետրվարի 9-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-13-ի սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Երեւանում
Փետրվարի 10-ին, 11-ի օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց: Փետրվարի 11-ի երեկոյան, ինչպես նաեւ 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.0 C (2004թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.0 C (1928թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.3 C