Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մեծը «գալիս» է Երեւան

Հասարակություն
fbe7f9915e3a0aa31197642664bc5cbe

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանադակագործ Համլետ Մատինյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր: Ոգևորվելով այն գաղափարից, որ Հալլեի գիսաստղի ամենահին պատկերը քանդակված է Հայոց Տիգրան Մեծ արքայի դրամի վրա` մ.թ.ա. 83 թվականին` Անտիոքի նվաճման առիթով, քանդակագործ Հակոբ Հակոբյանը երկար ժամանակ աշխատել է և այն հուշակոթողի վերածելու նախագիծ է կազմել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով գաղափարը, պատրաստակամություն է հայտնել աջակցել և առաջարկը ներկայացնել Երևանի ավագանու գեղարվեստական հանձնաժողովի քննարկմանը:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։