A
A
Աղբամանները կերգեն
Լոնդոնում, Օլիմպիադա-2012-ի նախաշեմին հայտնվել են աղբամաններ, որոնց վրա տեղակայված են LCD էկրաններ: Տարաները կարող են օգտագործվել ոչ միայն աղբը թափելու, այլև էկրանների միջոցով ծանոթանալու համար զբոսաշրջային առաջարկներին կամ իմանալու վերջին նորությունները: Զբոսաշրջիկները նաև հնարավորություն կունենան օգտվել անվճար ինտերնետից:
«Խելացի» աղբամաններից յուրաքանչյուրը արժե շուրջ 30 000 ֆունտ ստերլինգ: Լոնդոնում և Լիվերպուլում նաև կհայտնվեն այնպիսի տարաներ, որոնք շնորհակալություն կհայտնեն աղբը թափողին` մաքրությունը պահպանելու համար: Ըստ travelnews.am-ի՝ նոր 25-լիտրանոց աղբամանները կերգեն և կխոսեն հայտնի անձանց ձայներով: