Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին մերկասառույց է

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի միջհամայնքային և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

***

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 17.00-ի դրությամբ առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: