Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիմիական ու կենսաբանական զենք՝ «Հզբոլլահի՞ն»

Հասարակություն
cff620d860d23101ce4f62d80cbc2b08

Սիրիայում ներքաղաքական հակամարտության զոհերի թիվն օրեցօր ավելանում է: Փետրվարի 8-ին զոհվել է ավելի քան 117 մարդ:

Սիրիայի ազգային «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդած տվյալներով, զոհերից 93-ը Խոմս քաղաքից են:

ՄԱԿ-ի ղեկավարը հայտնել է իր խորը հիասթափությունը՝ Սիրիայում կատարվող իրադարձությունները կանխելու անհաջող փորձերի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամ երկրների ոչ միասնական դիրքորոշման վերաբերյալ:

Սիրիական խնդրի կարգավորման բանաձևին դեմ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը Պան Գի Մունը անվանել է աղետալի,- տեղեկացնում է «Lenta.ru»-ն:

Իսկ ահա Իսրայելին լրջորեն անհանգստացնում է այն, որ Բաշար Ալ Ասադը Լիբանանի հարավում գործող «Հզբոլահ» ահաբեկչական խմբավորմանը կարող է հանձնել Սիրիայում գտնվող քիմիական և կենսաբանական զենքը:

Ասադի մտադրության մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ դա դիտվելու է որպես սպառնալիք հրեական պետության դեմ, որն անպատասխան չի մնալու:

«Այսօր դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Սիրիայում: Մեր ամենամեծ մտահոգությունը ժամանակակից զենքերի ճակատագիրն է, այդ թվում՝ քիմիական ու կենսաբանական, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերն ու հրթիռները»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: