Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուր. «Թուրքիան կընդունի անցյալը»

Հասարակություն
976bce74adbee9a7465295c7a3367778

Մեկ օր՝ վաղ թե ուշ, Թուրքիան կընդունի անցյալը: Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում նշել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Մենք տարածք չենք ցանկանում: Մի վախեցեք»,- նշել է շանսոնյեն՝ դիմելով թուրքերին: Նա օրինակ է բերել ֆրանս-գերմանական հարաբերությունները և նշել, որ այսօր Գերմանիան Ֆրանսիայից հետ չի պահանջում Էլզասն ու Լոթարինգիան:

«Ինձ հետ շատ հայեր չեն համաձայնում այս հարցում»,- նշել է Ազնավուրը:

Անդրադառնալով Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին՝ Ազնավուրը նշել է, որ մեծ ուրախությամբ է ընդունել Սենատի կողմից օրինագծի ընդունումը և այս առնչությամբ շնորհակալական նամակ է հղել նախագահ Սարկոզիին:

Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»