Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա հ ա զ ա ն գ

Հասարակություն
04af6afc4f713e714c579e71cdaa905d

Փաստաբան Արա Զոհրաբյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը՝

«Դատական համակարգի նկատմամբ վստահությունը կարևոր երաշխիք է` հասարակություն-պետություն փոխհարաբերությունների համար:

Վստահությունը ձևավորվում է ոչ թե օրենքով, այլ օրենքին համապատասխան իրականացված դատարանի վարքագծով:

Դատարանի վարքագիծը պետք է կանխատեսելի և թափանցիկ (տեսանելի) լինի ու չպետք է պայմանավորված լինի մարդկանց հայացքներից, կարգավիճակներից, ներդրող լինել-չլինելու հանգամանքից:

Վերջերս Փայլակ Հայրապետյանի շահերը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած վեճի հետ կապված ներկայացնելիս, որպես փաստաբան առնչվել եմ դատարանների կողմից արագ արձագանքման նոր գործելակերպի: Դատարանները փոստային ծանուցումները փորձում են ուղարկել դատարանների տեխնիկական աշխատակիցների միջոցով, նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին:

Առաջին հայացքից, տպավորություն է ստեղծվում, որ դատարանները այնքան են մտահոգված կողմի` դատական նիստին մասնակցելու իրավունքը պահպանելու հարցում, որ չեն կիրառում իրենց ստանդարտ մեթոդը` ծրարն ուղարկելով փոստային ծառայության միջոցով:

Սակայն, մյուս կողմից, երբ որպես հետևանք դատարանը ի նպաստ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի որոշումներ է կայացնում և պայմաններ է ստեղծում Փայլակ Հայրապետյանի միջնորդությամբ դրված սահմանափակումները վերացնելու կապակցությամբ, ամեն ինչ պարզ է դառնում:

Հիմա էլ նույն եղանակով ՀՀ վարչական դատարանն է փորձում, որպես հայցի ապահովման միջոց կիրառված սահմանափակումը վերացնել, ընդ որում շատ արագ: Այն կարգի արագ, որ դատարանի տեխնիկական աշխատակիցը փաստաթղթերի տրցակը ձեռքին փորձում է այն ամեն կերպ հանձնել մեր գրասենյակ, որով իբր առավոտյան դատական նիստ է նշանակված:

Այս գործելակերպից շատ պարզ է դառնում, թե ում է հովանավորում դատական համակարգը:

Ցավալի է, բայց այս երևույթը խարխլում է արդարադատության նկատմամբ հավատը: