Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակը հայտնաբերվել է

Հասարակություն
970206836d1f4b79ae5e8a10abc2f80f

Փետրվարի 14-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին:

Պարզվել է, որ նա ժամը 21.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 31 շենքի մոտ, դիմակավորված, հափշտակել է մի կնոջ պայուսակը` որի մեջ եղել է 20.000 դրամ:
Խուզարկությամբ Օգանեզովի մոտ հայտնաբերվել է հափշտակվածը և դիմակը:

Կատարվում է նախաքննություն:

Վրաերթ

Փետրվարի 14-ին, ժամը 18.30-ին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Բախվել են

Փետրվարի 14-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում իրար են բախվել «ՊԱԶ-672 Մ» և «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետևանքով «Լեքսուս RX-300»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Թմրամիջոցներ են հայտնաբերվել

Փետրվարի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է 4.3 գրամ հաշիշանման զանգված:

Նույն օրը, ժամը 18.00-ին, նույն բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտից, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու. նրա մոտ հայտնաբերվել է 67.5 գ հաշիշանման զանգված, իսկ ավտոմեքենայից՝ դեղնականաչավուն զանգվածով լցված ծխախոտի գլանակ և թղթի մեջ փաթեթավորված 2.8 գ դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Խարդախության մեղադրանքով

Փետրվարի 14-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը 2009 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: