Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Բելաջիոյում (տեսանյութ)

Հասարակություն
3accdda6972597d393f5ca674318dd9a

Երեկ երեկոյան, ժամը 22-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի Միր փողոցի բնակելի շենքերից մեկում։ Ականատեսների վկայությամբ, հրդեհը սկսվել է շենքի առաջին հարկում կառուցված «Բելաջիո» սրճարանում։

Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը սրճարանի գազե ջեռուցիչի պայթյունն է եղել,- տեղեկացնում է «Вести. ru»-ն։

Դեպքի վայր հասած հրշեջներն ու փրկարարները հրդեհի վտանգավորությունը գնահատել են երկրորդ ստիճանի։

Գազե ջեռուցիչի պայթյունից տուժել է 20 մարդ, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են քաղաքի թիվ 25 հիվանդանոց։ Տուժածներից 5-ի վիճակը բժիշկների գնահատմամբ՝ ծանր է։

Հրդեհի ճիրաններում են հայտնվել շենքի առաջին և երկրորդ հարկերը։ Կրակի ընդհանուր մակերեսը կազմել է 500 քառ.մետր։

Գիշերվա ժամը 2-ին հրշեջները մարել են կրակը։ Շենքի երկու մուտքերի բնակիչներին ժամանակին էվակուացրել են։ Նրանք դեպքի վայր ժամանած լրատվամիջոցներին հայտնել են, որ դեմ են եղել շենքում սրճարան բացելու գաղափարին, սակայն իրենց ոչ ոք չի լսել։

Վոլգոգրադի «Первая газета» թերթը հրապարակել է տուժածների անունները, որոնց թվում կան 6 հայերի անուններ՝ առաջին երեքի վիճակը ծանր է.

Ղազարյան Սվետլանա
Ղազարյան Հովհաննես
Թումանովա Անաստասիա Վյաչեսլավի
Աբրահամյան Արթուր
Շահբազյան Աննա
Սահակյան Ելենա Գրիգորի

ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ դեպքի առթիվ Վոլգոգարդի նախաքննական մարմինները քրեական գործ են հարուցել։