A
A
Վարչապետը պայքարելու է ալկոհոլի դեմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը պատերազմ է հայտարարել հարբեցողության դեմ։
Նա առաջարկել է ալկոհոլի չարաշաշհման դեմ կիրառել կոշտ միջոցներ։
Փետրվարի 15-ի երեկոյան ելույթ ունենալով Անգլիայի հյուսիս-արևմտյան Նյուքասլ քաղաքի հիվանդանոցում, վարչապետը կոշտ միջոցների շարքում առաջարկել է թանկացնել ալկոհոլային խմիչքների գները։ Առաջարկվել է նաեւ արգելել երկրում գործող սթափարանների ցանցի գործունեությունը։
Փորձագետների գնահատմամբ, ալկոհոլիզմը Բրիտանիայի տնտեսությանը տարեկան հասցնում է 17-22 մլրդ ֆունտ ստեռլինգի վնաս։ Մեծ է նաև ալկոհոլից մահացությունների թիվը։ Միայն Անգլիայի հյուսիս-արևմուտքում ալկոհոլից 18 ժամը մեկ մահանում է մեկ մարդ։