A
A
Ռուսաստանը միջուկային զե՞նք կկիրառի
Ռուսաստանը միջուկային զենքը կարող է օգտագործել այն դեպքում, երբ երկրի տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա։
Այս մասին այսօր հայտնել է գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը՝ «Эхо Москвы»-ին տված հարցազրույցի ժամանակ։
Մակարովի խոսքերով, ՌԴ ռազմական հայեցակարգում հստակ նշված է, թե ի՞նչ պայմաններում կարելի է կիրառել զենքի այդ տեսակը։ Միևնույն ժամանակ, Մակարովն ընդգծել է, որ ոչ ոք չի պատրաստվում պայքարել ՆԱՏՕ-ի դեմ։
Ինչ վերաբերում է միջուկային ուժին, ապա դա ռազմական կայունության հիմքն է, ասել է Նիկոլայ Մակարովը և հավելել, որ Ռուսաստանն այդ պատճառով լրջորեն զբաղված է իր միջուկային զինանոցի արդիականացման աշխատանքներով։