Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարք՝ հաշմանդամի սայլակի համար

Հասարակություն
b044bc9e39d836af4beb3a449987ff71

Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք: Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկեցին հատուկ սարքը:

Այն կոչված է հասանելի դարձնել Orange-ի այն վաճառքի տարածքները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, և որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է: Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:

Իտալական արտադրության այս սարքը, որը ձեռք բերելուց առաջ Orange Արմենիան խորհրդակցել էր Ունիսոն հասարակական կազմակերպության հետ, համարվում է լավագույնն իր տեսակի մեջ:

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռևս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց, դրա արդյունավետության մասին բաժանորդների և խանութի աշխատակազմի արձագանքները ստանալուց հետո, ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաև այլ խանութները, ինչպես նաև որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակ շարժական թեքահարթակները:

Այս մասին հայտնում է Orange-ի մամլո ծառայությունը։